Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին. լուսանկարներ

Մշակույթի նախարարի և սիրված դերասանի լուսանկարները հրապարակել Քրիստ Մանարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հանրահայտ ու սիրված դերասան Երվանդ Մանարյանի առողջական վիճակը բավարար է, ամենայն հավանականությամբ մոտ օրերս կտեղափոխվի տուն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց դերասանի որդին` երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը։

«Մանարյանի վիճակը բավարար է։ Նա ողջունում ու բարեմաղթանքներ է հղում բոլորին»,- ասաց նա։

Դերասանի որդին հայտնեց նաև, որ երեկ հիվանդանոց է այցելել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մակունցի ու Մանարյանի լուսանկարները։

Նշենք, որ 94 տարեկան Երվանդ Մանարյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 11-ին։ Նա ընկել էր և ազդրի կոտրվածքով տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց։ Պարզվել էր, որ նա վիրահատության կարիք ունի։ Հաշվի առնելով նրա տարիքը` բժիշկները վիրահատություն անցկացնելու թեման քննարկել էին հարազատների հետ և հունիսի 13-ին վիրահատել։