Հնարավոր է` անձրևին կարկուտ գումարվի. եղանակի տեսություն

Չնայած տեղումներին, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի փոփոխություն չի գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում Հունիսի 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Երևանում հունիսի 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: