ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երեկ՝ հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգել են, որ իրենց մոտ երեխայի դի է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը և պարզել, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է:
Հարազատները հիվանդանոցում հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել:
Կայքի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի նշված վայրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: