Էջմիածնում բերման ենթարկեցին Դոն Պիպոյին. տեսանյութ

Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց Արթուր Ասատրյանին` Դոն Պիպոյին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Էջմիածնում քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրան նստեցնում ավտոմեքենան։

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի առանձնատանը:

 

Նշենք, որ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը։ ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։

Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։