Ե՞րբ դեղերը կէժանանան Հայաստանում. պատասխանում է առողջապահության նախարարը

Առողջապահության նախարարը նշեց, թե ինչու են դեղերն ավելի թանկ Հայաստանում, քան Վրաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հայաստանում այլևս չի լինի այս կամ այն դեղերն առաքելու մենաշնորհ։ Մրցակցային միջավայր կստեղծվի, ինչը դեղերի գների իջեցման կհանգեցնի, կարծում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախկինում կոնկրետ դեղը տրամադրում էր մեկ ընկերություն։ Այսօր նման բան չկա, ով ուզում է, կարող է առաքել։ Մրցակցությունը կհանգեցնի գների նվազման», — ասաց Թորոսյանը լրագրողների, քաղաքացիների և բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը նշեց, որ Վրաստանում դեղերն ավելի էժան են, որովհետև դրանք ԱԱՀ-ով չեն հարկվում։ Նա պատրաստվում է լուծել այդ հարցը։ Մասնագետները պետք է հաշվեն, թե ԱԱՀ-ից որքան շահույթ է մտնում պետական գանձարան, հետո նախարար Թորոսյանը հանդես կգա դեղերի ԱԱՀ-ն չեղարկելու մասին հայտարարությամբ։

«Վստահ չեմ, որ ԱԱՀ-ն կհանեն, բայց եթե առաջարկն ընդունվի, դա զգալիորեն կանդրադառնա դեղերի գնի վրա», — ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ գերատեսչությունն անցկացնում է հատկապես շատ սպառվող և կարևոր դեղերի ցուցակագրում, ինչպես նաև աշխատանքներ է տանում դեղերի առաքումները Հայաստան օրինականացնելու համար։