Երկու հոգով մտել են տուն և դանակահարել ընտանիքի անդամներին. սարսափելի դեպք Հայաստանում

Առանց որևէ պահանջ ներկայացնելու` իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են մարդկանց ու դիմել փախուստի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Արարատի մարզում 62-ամյա հայրը, 62-ամյա մայրը ու 20-ամյա տղան «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ողբերգական դեպք Հայաստանում. նկուղում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի կախված դի

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հունիսի 16-ին։ Ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, 2 անհայտ քաղաքացի, դեռևս չպարզված հանգամանքներում մտել են վիրավորների տուն, և առանց որևէ պահանջ կամ պահանջներ ներկայացնելու, իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են վերջիններիս և դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածները ընտանիքի անդամներ են: