Ռուբեն Սաֆրաստյան
© Sputnik
«Թուրքիայի նախագահը ձգտում է ամրապնդել իր դիրքերն իսլամական աշխարհում` հույս ունենալով, որ սեփական քաղաքացիների կրոնական զգացմունքների հետ խաղալն իրեն լրացուցիչ դիվիդենտներ կտա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախօրեին»,–կարծում է Սաֆրաստյանը։
Թուրքագետի խոսքով` տնտեսության անմխիթար վիճակն արտահերթ ընտրությունների հիմնական պատճառներից էր։ Էրդողանը հասկանում էր, որ առաջիկայում ռեցեսիան միայն աճելու է, այդ պատճառով էլ ուզում էր հնարավորինս շուտ լուծել իր վերարտադրության հարցը։
Հիշեցնենք` Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնում ուլտրաազգայնականների` Ազգայնական շարժման կուսակցության հետ դաշինքով։