ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Իրանցի ֆուտբոլիստների կոստյումներով ֆոտոսեսիան սենսացիա է առաջացրել սոցիալական ցանցերում։
Ֆուտբոլիստների համար կոստյումները ձեռքով են կարվել Թեհրանի Hacopianic հայկական կարի արհեստանոցում։
Նրանց կերպարն անտարբեր չի թողել բազմաթիվ երկրպագուների։
«Չեմ հասկանում՝ սա աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականն է, թե «Միստեր Տիեզերք» մրցույթը», — գրում է երկրպագուներից մեկը։
Մեկ այլ երկրպագու նշում է․ «Իսկապես, նրանք չափազանց գեղեցիկ են ուղղակի ֆուտբոլիստներ լինելու համար»։
Իրանի հավաքականի առաջին խաղը տեղի կունենա այսօր` հունիսի 15-ին, նրանք կխաղան Մարոկկոյի դեմ։