Գագիկ Մակարյան
© Sputnik
Մոնոպոլիաները միշտ այնպիսի սխեմաներ էին ստեղծում, որոնք կարող էին մյուսների ճնշել, հասցնել սնանկության, նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
«Կարող էին շատ արագ, կտրուկ էժանացում անել, և շուկայի վրա այնպիսի ազդեցություն ունենալ, որ ավելի փոքրերը իրենց թույլ տալ չէին կարող»,– ասաց նա` անդրադառնալով նախկինում շուկան մոնոպոլիզացնելու միջոցներին։
Այս առումով Գագիկ Մինասյանը կարևորում է ՓՄՁ–ներին աջակցելու պետական ծրագրերի իրականացումը, հատկապես` պետգնումների համակարգ նրանց ուղին բացելու միջոցառումները։