Ի՞նչ են ուտում զինվորները. զինծառայողների հարազատները կարող են համտեսել այդ ճաշատեսակները

«Հաղթանակ» զբոսայգում ներկայացվելու է զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրում է մասնակցելու ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրությանը և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ցանկացողները կարող են հունիսի 16-ին, ժամը 10.00-ին այցելել «Հաղթանակ» զբոսայգի։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր: