Հայ-իրանական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ. պետք է շատ աշխատել

Արմեն Սարգսյանն ու Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են` Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն. Մնացականյան

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետևողականորեն աշխատել:

Կարևորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում: