Ռեպլիկներ է արել աղջիկների հասցեին. Արամ Անանյանի «ծեծի» մանրամասները

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդատուի ծեծի գործից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Երեկ Երևանում ծեծել են 48-ամյա Արամ Անանյանին, ինչի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ չակերտավոր ծեծվածը այնքան էլ տուժած չի եղել, իսկ ծեծի պատճառը եղել է այն, որ նա «ռեպլիկներ է արել» աղջիկների նկատմամբ ու մարդիկ փորձել են նրան կարգի հրավիրել, սակայն նա շարունակել է ռեպլիկներ անել ու մարդիկ 1-2 մուշտի են տվել նրան, որից հետո Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդատու ներկայացած Ա. Անանյանը հեռացել է:

Զորամասի ղեկավարներն ու աշխատակիցները գողացել են զինվորների սնունդը, յուրացրել ու վաճառել

Կայքի տեղեկություններով՝ նա ոչ թե Երևանի քաղաքապետարանում է աշխատում, ինչպես սիրում է ներկայանալ շատ հաճախ ու շատ տեղեր, այլ աշխատում է «Երքաղլույս» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

Անգամ ամիսներ առաջ նա ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ռուսական հետախուզությունը իրեն հետապնդում է և փորձում են իր հարցերը լուծել:

Ոստիկաններն էլ լուրջ ընդունելով իրավախորհրդատուի հայտնածը` տևական ժամանակ ստուգումներ են կատարել ու պարզվել է, որ ոչ մի նման խնդիր էլ չկա, ու եկել են այն եզրակացության, որ «Երքաղլույս» ՓԲԸ —ի իրավախորհրդատուի «նոլն ու ֆազը խփածա ու դրա վալասոկը լրիվ գցածա»:

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Այդ օրը ոստիկանություն էր դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել էր մարմնական վնասվածքներ։