Պատրա՞ստ է նախարարն ուսուցչներին վճարել կիրակի օրվա համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն անդրադարձել է ուսուցիչներին հուզող հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով և դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին` կիրակի, ոչ աշխատանքային օր` այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը։ Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում` պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար։ Մանավանդ եթե հանկարծ տնօրենը փորձի վճարել արտաժամյա աշխատանքի համար, կարող է հայտնվել է ԱԱԾ աշխատասենյակում»,- նշված է հոդվածում։

Թերթը գրում է, որ դրանից առաջ էլ, առանց հաշվի առնելու զորակոչը` Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով հետաձգել էր քննությունները` այդպիսով արժանանալով ՊՆ դիտողություններին։