Շատ երկրներ կերազեին նրա որակի գիտնական ունենալ. նախարարը` Սմբատ Գոգյանի մասին

Կրթության և գիտության նախարարը վստահ է, որ բարձրագույն որակավորման կոմիտեի նոր նախագահը որակյալ գիտնական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն կոմիտեի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանին։ Նա այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և լուսանկարներ հրապարկել։

«Սմբատ Գոգյանը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար: Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող և գտնող քաղաքացի: Իմ անվերապահ աջակցությունը՝ Սմբատին: Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»,- գրել է նախարարը:

Հիշեցնեք, որ Սմբատ Գոգյանը հունիսի 12-ին նշանակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ)-ի նախագահ:

Նշանակումից կարճ ժամանակ անց համացանցում մեծ աղմուկ բարձրացրին նրա լուսանկարները:

Շատերը համարեցին, որ Գոգյանի լուսանկարները վարկաբեկիչ են, մյուսներն էլ աջակցեցին էին նրան` պնդելով, որ դրանց մեջ վարկաբեկիչ ոչինչ չկա, և նա ճիշտ է արել, որ դրանք չի ջնջել սոցցանցի իր էջից։