Երևանում ծեծի են ենթարկել քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդականին

Արամ Անանյանը մարմնական վնավածքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երևանում ծեծի են ենթարկել  քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդականին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 12-ին ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ։

Արամ Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու։

Կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։