Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը

ԶԼՄ–ները երեկ հայտնել էին, որ ռեժիսորին հիվանդանոց են տեղափոխել, բայց Գովորուխինի ներկայացուցիչը հերքել էր այդ լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Մահացել է ռեժիսոր, Պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գովորուխինին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոց։

Ստանիսլավ Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ է, սցենարիստ, «Ուղղահայացը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Կապիտան Գրանտի որոնումները», «Վորոշիլովյան հրաձիգը» և այլ ֆիլմերի ռեժիսոր է։

Նա անդամակցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը։ 2000թ-ին եղել է ՌԴ նախագահի թեկնածու։