«Արդյո՞ք Էրդողանը ձգտում է բոլոր մուսուլմանների առաջնորդի դերը ստանձնել». ասուլիս

Հունիսի 15-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Օրերս, ի պատասխան Ավստրիայի իշխանությունների՝ 7 մզկիթների փակման և երկրից տասնյակ իմամների վտարման որոշման, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ նման գործողությունները տանում են աշխարհը դեպի պատերազմ՝ խաչի և մահիկի միջև, և որ Թուրքիան պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել:

Ասուլիսի ընթացքում կխոսվի նաև Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների հետ կապված իրավիճակի մասին:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131, բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: