Մեսի՞, թե՞ Ռոնալդու. Մեդվեդևան պատասխանել է գլխավոր հարցին

Կանանց մենասահքի աշխարհի չեմպիոնը խոստովանել է, որ դեմ չէ ֆուտբոլ խաղալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան պատմել է, թե ինչպես է վերաբերվում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Մոսկվայի կենտրոնական զբոսայգում Box MSK-ի տաղավարի բացման ժամանակ Եվգենյա Մեդվեդևան հրավիրվել է երկու ականավոր ֆուտբոլիստների` բրազիլացի Ռոնալդուի և ռուսաստանցի Անդրեյ Արշավինի հետ միասին։

Հարց է` ով ում հետ է լուսանկարվել. ինչպես Եվգենյա Մեդվեդևան հանդիպեց լեգենդին

Նրա խոսքով` աշխարհի առաջնությունը վիթխարի իրադարձություն է։

«Մեր երկրում առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում նման խոշոր մրցումներ, և ես գիտեմ, թե որքան շատ կարելի է ոգեշնչվել սիրելի մարզիկների մասնակցությամբ մրցումները դիտելիս։ Ուստի ես ուրախ եմ, որ մարզիկները, որոնք միայն սկսում են իրենց կարիերան ֆուտբոլում, հնարավորություն կունենան տեսնելու այդ հիանալի մրցաշարն իրենց աչքերով», — ասել է նա Գորկու այգում Nike Box Msk մշակութային-մարզական կենտրոնի բացումից հետո։

Հարցին` «Մեսի՞, թե՞ Ռոնալդու», Եվգենյան հիշեցրել է, որ չի հետաքրքրվում ֆուտբոլով, բայց «թող Մեսի լինի»։

Լրագրողի այն դիտողությանը, որ առաջատար ֆուտբոլիստների համար գործում է կանոն, ըստ որի` նրանց արգելվում է չմուշկ և դահուկ քշել, Մեդվեդևան պատասխանել է. «Ինձ հաստատ կարելի է ֆուտբոլ խաղալ։ Առանց խնդրի կխաղայի»։