ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Մոսկվա կատարած առաջին այցի շրջանակում ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի կնոջ` Մերի Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Մոսկովյան Կրեմլի թանգարան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։
Նրանք շրջել են թանգարանի սրահներով, որտեղ հնագույն ցուցանմուշներ են ներկայացված։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Մոսկված է մեկնել երեկ` հունիսի 13-ին։