Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Հերմինե Նաղդալյանի ամուսնուն

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն հեռացրել են կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգլարյանին ազատել է կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Բեգլարյանը ԱԺ հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր դեռ 2013 թվականին` Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը, նոր կառավարիչ է նշանակվելու Գևորգ Աճեմյանը, որն ավելի վաղ համակարգում էր «Աջ ղեկ» քաղաքացիական շարժումը։

Սպասվում է, որ Աճեմյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։