Օպերային համաշխարհային աստղերը երգեցին Փաշինյանի, Պուտինի ու այլ ղեկավարների համար

Համերգը նվիրված էր ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը և կայացել է դրա բացումից մեկ օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախօրեին Մոսկվայում կայացած տոնական համերգին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը` Աննա Հակոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զաբիվակայի հետ Մոսկվայում գնդակ է խաղացել. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում է  կառավարության մամուլի ծառայությունը, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր: