Սուրեն Սարգսյան
© Sputnik
«Մենք գործ ունենք մի երկիր ղեկավարի հետ՝ ի դեմս Ալիևի, որը պատրաստ չէ բանակցույությունների, չի ուզում խնդիրը բանակցային գործընթացով լուծել: Հենց դրա մասին է խոսում զենքի ու զինատեսակի կուտակումները, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ իրականացնում է թե՛ արցախա-ադրբեջանական, թե՛ Հայաստանի սահմանին: Դրա համար, կարծում եմ, իրականում այս հանդիպումները ոչինչ չեն տալու»,-ասում է Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվայի հանդիպումն, ըստ էության ճանաչողական է լինելու: Ադրբեջանը փորձելու է հասկանալ՝ ինչ կտա բանակցային գործընթացին Հայաստանի նոր ղեկավարությունը: