Գյումրիում մի կին խոստովանել է, որ ինքն է սպանել 64 տարեկան տղամարդուն

Երիտասարդը հայտնել է, որ քեռին մահացել է, հետո հայտնվել է նա, ով խոստովանել է` ինչպես է մահացել տղամարդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ոստիկանության Մուշի բաժինը հունիսի 12-ին, ժամը 17.20-ին 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հունիսի 13-ին, ժամը 23.15-ին բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն և հայտնել, որ ինքը հունիսի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլադոլ» և «Հոլեպիրիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս՝ լիցքավորման սարքով, և գրպանի ծալովի դանակ, հեռացել է:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է: