Հայաստանը պատրաստ չէ ավտոտրանսպորտի էլեկտրոնային անձնագրերի ներմուծմանը. ԵԱՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) երկարացրել է տրանսպորտային միջոցների թղթե անձնագրերը հանձնելու ժամկետը մինչև 2019թ–ի նոյեմբերի 1–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում ևս կես տարի կտրամադրվեն տրանսպորտային միջոցների համար թղթե անձնագրեր։ Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հայաստանը պատրաստ չի եղել տրանսպորտային միջոցների համար էլեկտրոնային անձնագրերի ներմուծմանը։

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի արգելքի հարցը կլուծվի

«Նախապես սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների համար էլեկտրոնային անձնագրերը շահագործելու ժամկետները տեղափոխելու պատճառը ԵԱՏՄ որոշ երկրների տեխնիկապես պատրաստ չլինելն է` «ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերի» հատուկ համակարգի բացակայության պատճառով»։ Մասնավորապես, էլեկտրոնային համակարգը, որը պետք է ընդհանուր հիմք դառնա տրանսպորտային միջոցի անձնագրի համար, դեռ չկա Բելառուսում, Հայաստանում և Ղրղըզստանում», – նշվում է հաղորդագրությունում։

Այսպիսով, ավանդական թղթե անձնագրերը կշարունակեն տրամադրել ևս կես տարի։

Ռուսական ԶԼՄ–ների համաձայն` չի բացառվում, որ որոշ ռուս դիլերներ կսկսեն տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր տրամադրվել է 2019թ–ից շուտ, ինչը թույլ կտա ավելի թեթև ու արագ անցնել թղթե անձնագրերից էլեկտրոնայինի «անցումային փուլը»։