Մնացականյանը Բրիտանիայի պետնախարարին պատմել է հայաստանյան զարգացումների մասին

Զոհրաբ Մնացականյանը բրիտանացի պաշտոնյային պատմել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և նոր կառավարության առաջնահերթությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։

«Մեծ Եվրասիան» կարող է միավորել Հայաստանն ու Ադրբեջանը. Կուզմինա

Ալեն Դանքնը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին` արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։

Նախարարը Դանքնին ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: