Ձմեռային ցրտերի բացակայությունն ու տեղումնառատ գարունը վատ ազդեցություն ունեցան բալի բերքի վրա, այնինչ նույնը չի կարելի ասել ծիրանի մասին։ Ծիրանի բերքն այս տարի ոչ միայն հարուստ է, այլ նաև որակյալ։ Մայիս-հունիսի չընդհատվող անձրևները մի փոքր ազդել են ծիրանի տեսքի, բայց ոչ համի վրա։