Փղերը ֆուտբոլ են խաղում դպրոցականների հետ. տեսանյութ

Դիտեք, թե ինչպես են փղերը դպրոցականների հետ ֆուտբոլ խաղում։
Sputnik

Արտասովոր խաղն անցկացվել է Թաիլանդում. խաղին մասնակցել են դպրոցականներն ու փղերը։

Փղերի վրա պատկերված են եղել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների դրոշները, ինչպես նաև խաղացողների համարները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են կենդանիները հմտորեն տիրապետում գնդակին, փոխանցումներ կատարում և նույնիսկ գոլեր խփում։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ խաղից հաճույք են ստանում ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները։

Ինքնատիպ խաղը կազմակերպել են, որպեսզի Թաիլանդի բնակիչներին հորդորեն հեռու մնալ սպորտային խաղադրույքներից։

Նշենք, որ մոլեխաղերն այդ երկրում արգելված են։