Վարդան Խաչատրյան
© Sputnik
Աշխարհիկ իշխանության փոփոխմանը զուգահեռ հոգևոր առաջնորդի փոփոխությունը անցանկալի պրակտիկա է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վարդան Խաչատրյանը։
«Այդ դեպքում մենք պետք է համարենք, որ դրանք հաղորդակից անոթներ են, և եթե իշխանությունը փոխվում է, ինչու՞ պետք է եկեղեցու գլուխը չփոխվի»,– մեկնաբանել է Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի` Կաթողիկոսի փոփոխությունը միայն Հայաստանի խնդիրը չի. Հայ առաքելական եկեղեցին դա համազգային, հետևաբար նաև` համաշխարհային երևույթ է։ Այս տեսակետից` գոյություն ունեցող ուժերի բալանսը պետք է դիտարկել նաև ազգային անվտանգության ասպեկտից։