«Ինքը քննադատում էր, իսկ հիմա...». ՀՀ ԱԺ խոսնակը «բռնացրել» է Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, առաջին փոխվարչապետն էլ չկա, խորհրդարանը շփոթության մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա չէր խորհրդարանի կառավարության հետ հարց ու պատասխանին։ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն ուշադրություն դարձրեց այս հանգամանքին։ Նա նշեց, որ վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում է, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացնում։

«Այսպիսի բացառիկ դեպքերում վարչապետի բացակայություն արդարացված է։ Սակայն այս դեպքում կարելի է ակնկալել, որ նրան կփոխարինի առաջին փոխվարչապետը։ Սակայն Արարատ Միրզոյանն էլ դահլիճում չկա», – հայտնեց Բաբլոյանը։

Փաշինյանի ոչ պատահական նշանակումը. ո՞վ է ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատարը. ԶԼՄ

Փաշինյանին փոխարինելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Փաշինյանը կտրուկ քննադատում էր, երբ նախարարները, հատկապես ` վարչապետը, բացակայում են խորհրդարանից։ Նա ամենաշատը կենտրոնանում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացակայության վրա (նրա փոխարեն միշտ խորհրդարան էր գալիս առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը)։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան այսօր Մոսկվայում։ Հայաստանի կառավարության ղեկավարը և ավելի քան երկու տասնյակ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։

2018 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 14–ից հուլիսի 15–ը 11 քաղաքներում։ Բացման արարողությունը կկայանա Մոսկվայում «Լուժնիկի» մարզադաշտում։