Փաշինյանին Մոսկվայում դիմավորել է... գայլը. տեսանյութ

ՀՀ վարչապետին Մոսկվայի օդանավակայանում դիմավորել է Աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թերևս, չէր սպասում, որ Մոսկվա հասնելուն պես ստիպված է լինելու առաջին հերթին «շփվել» գայլի հետ։

Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է Փաշինյանի և Մունդիալ 2018-ի խորհրդանիշ Զաբիվակայի ֆուտբոլային հնարքները «Վնուկովո» օդանավակայանում։

Նշենք, որ վարչապետը Ռուսաստան է մեկնել այսօր։ Նախատեսված է նաև, որ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։