Փաշինյան–Պուտին բանակցությունները կկայանան հենց այսօր

Բացի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, Վլադիմիր Պուտինը կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան այսօր` հունիսի 13-ին, Մոսկվայում, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Առաջին կոնտակտը. Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Լուժնիկիի կառավարական օթյակում

Նրա խոսքով` Պուտինն առանձին բանակցություններ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Նշենք, որ ՀՀ կառավարության ղեկավարը ներկա կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։

Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Սոչիում մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում։