Sputnik Fan Zone. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` աստղերի ընկերակցությամբ

Sputnik Fan Zone նախագիծն անակնկալ է մատուցելու ֆուտբոլասեր հասարակությանը` Ֆուտբոլ աշխարհի առաջնության միամսյակի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հունիս 14–ին «Նավավար» փաբում մեկնարկում է Sputnik Fan Zone նախագիծը, որի շրջանակում ֆուտբոլասերները կարող են սպորտի, արվեստի ու հեռուստատեսության ոլորտի աստղերի հետ հուզիչ պահեր ապրել` դիտելով Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։

Այս հինգշաբթի, ժամը 18:00 երևանյան «Նավավար» փաբում կմեկնարկի Another story Ваnd խմբի մեկ ժամանոց համերգը, որը կնախանշի ֆուտբոլասերների համար հատուկ հարթակի բացումը։ Այդ երեկոյի ընթացքում Sputnik Fan Zone–ին կհյուրընկալեն հայտնի հայ երաժիշտներն ու կատարողները` երգիչ Արամոն, Դավիթ Ամալյանն ու Էդուարդ Զորիկյանը։ Համերգի ընդմիջմանը նրանց կմիանա նաև Another story Ваnd–ի մենակատար Արմեն Սարգսյանը` «Ցոյ» մականունով։

Հենոն պահանջված է. Մոսկվայում ֆուտբոլի աստղերն ինքնագրեր են բաժանում. տեսանյութ

Էստրադային աստղերի հետ ֆուտբոլ նայելու համար հավաքվածներին սպասվում են սպորտային թեմատիկայով վիկտորինաներ, որոնց հաղթողները կստանան Sputnik Fan Zone տարբերանշաններով հուշանվերներ`շապիկներ, գլխարկներ, բաժակներ։ Ֆուտբոլի սիրահարները կկարողանան ոչ միան արտիստների հետ դիտել խաղերը, այլև նրանց հետ քննարկել ընթացքը։

Երեկոն վարելու են Sputnik Արմենիայի վերլուծաբաններ` հայտնի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։ Fan Zone –ում համատեղ սպորտային ապրումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվելու են Sputnik Արմենիայի կայքում։

«Նավավար» փաբը գտնվում է Երևանում` Արամի 42/1 հասցեում։ Տեղերը սահմանափակ են։ Սեղան ամրագրելու համար զանգահարեք 041 04 42 01 հեռախոսահամարով։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին. այն Sputnik միջազգային նախագծի մի մասն է։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: