Ամառը փորձում է դերի մեջ մտնել. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում այսօր անձրևի հավանականությունը փոքր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում հունիսի 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է: