Արցախը բանակցային գործընթացում իր տեղն ունի. ՀՀ արտգործնախարար

Այս մասին Զոհրաբ Մնացականյանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արցախը բանակցային գործընթացում իր տեղն ունի։ Այս մասին ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հայտնել է այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում` պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հարցին։

Շփման գծում այսօրվա իրավիճակն ամենավտանգավորն է 2016–ի ապրիլյան պատերազմից հետո

Վերջերս նախարարն ընդունել է բանակցային գործընթացի միջնորդներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ–ից։

«Մենք բավական հստակ ենք ներկայացրել կառավարության գերակայությունները, որտեղ Արցախն իր հստակ տեղն ունի», – հայտնեց նախարարը։

Նա նշեց, որ բանակցություններում հայկական կողմը կարևորում է խաղաղության մթնոլորտը։ Նախարարը նաև հավելեց, որ երկու օր առաջ գրանցված պայմանագրային զինծառայողի մահը շատ վատ է ազդել բանակցային գործընթացի վրա։