ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Վրեժ Արզումանյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վրեժ Արզումանյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», — ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը: