Ջասթին Տրյուդոյի հոնքն ընկել է ու «գնացել գարեջրի հետևից». տեսանյութ

Համացանցում զվարճալի տեսանյութ է տարածվել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ելույթից։ Օգտատերերը հայտնաբերել են, որ քաղաքական գործչի ձախ հոնքը դնովի է, իսկ ոմանք նույնիսկ կատակել են, թե հոնքը գարեջրի է գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Սոցցանցերի օգտատերերը ծաղրի առարկա են դարձրել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կեղծ հոնքերը։

«Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հարցին պատասխանելիս Տրյուդոյի հոնքը նկատելիորեն իջել է։ Ոմանց գուցե թվացել է, թե Կանադայի վարչապետը հուզվել է, բայց շատերը սկսել են կասկածել, որ Տրյուդոյի հոնքը բնական չէ։

​Տեսանյութը հրապարակելուց հետո մի շարք սրամիտ մեկնաբանություններ են հայտնվել, որոնց համաձայն` Տրյուդոն բարկացել է` տեսնելով Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին, որի հետ մշտական հակասության մեջ է։

«Ջասթին Տրյուդոն բարկացել է, երբ իմացել է, որ Դոնալդ Թրամփը տուրքեր է սահմանում կեղծ հոնքերի համար», — գրել է Ռոս ՄակԿուլոխը։

«Հրատապ. Կանադայի ձիավոր ոստիկանությունը փնտրում է Ջասթին Տրյուդոյի կորած հոնքը։ Չմոտենալ Labbat-ին (Տրյուդոյի սիրած գարեջուրը — խմբ.) որսացող հոնքին, այն կարող է զինված լինել», — հեգնել է Լի Ստրանախաբը։

Twitter-ի միկրոբլոգերում նաև Կանադայի վարչապետի հոնքերին նվիրված էջ է հայտնվել։