Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվեց պաշտոնից

Նա ազատվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հայտնի է` ով կփոխարինի Հրաչյա Հարությունյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

Որպես նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ.–ի ընտրություններին. Բակո Սահակյան

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հրաչյա Հարությունյանին ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակել է Գրիգորի Հայրապետովին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով։