ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյան այսօր մի 2 փոխնախարարի է ազատել աշխատանքից։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Արայիկ Պետրոսյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արայիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման տեքստում։
Վարչապետի մյուս հրամանագրով՝ Թադևոս Ավետիսյանը ևս ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Թադևոս Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։