ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Ափսոսում եմ, որ Մանե Թանդիլյանի նման կադրը հրաժարական է տվել»

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունման օրվա ելույթը փաստացի նշանակում էր, որ միայնակ է առաջ տանելու իր քաղաքականությունը։ Խոսելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Sputnik
Կարեն Քոչարյան. սա նախընտրական պայքարի փաստացի ստարտն էր

«Երբ չստորագրվեց կոալիցիոն կառավարության հուշագիրը, պարզ էր, որ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը վերցնում է իր վրա և չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել։ Սա նախընտրական պայքարի փաստացի սկիզբն է։ Չի բացառվում, որ Արծվիկ Մինասյանն էլ հրաժարական տա»,–ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը նշեց նաև, որ որպես ՀՀ քաղաքացի ողջունում եմ սկզբունքայնությունը, բայց ափսոսում, որ նման կադրը հրաժարական է տվել։