94-ամյա Երվանդ Մանարյանին կվիրահատեն

Հանրահայտ ու սիրված դերասանը կոտրել է ազդրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին կվիրահատեն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարազատները համաձայնել են, որ 94-ամյա դերասանին վիրահատեն։

Նա կոտրել է ոտքը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հաշվի առնելով նրա տարիքը` բժիշկները վիրահատություն անցկացնելու թեման քննարկել են հարազատների հետ։

Նշենք, որ Մանարյանն հիվանդանոց տեղափոխելու մասին երեկ գրել էր նրա թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը։