Շտապօգնության մեքենաները կավելանան. նախարարը արձագանքեց Sputnik Արմենիայի հրապարակմանը

Օգոստոսին Հայաստան բերվող շտապօգնության մեքենաները կտրամադրվեն նաև մարզային բժշկական կենտրոններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում է, որ այս օգոստոսին շտապօգնության մեքենաները կավելանան։ «Օգոստոսից 200 նոր շտապօգնության մեքենա կգա»,–արձագանքելով Sputnik Արմենիայի գրառմանը`Facebook-ում գրեց նախարարը։

Մի շտապօգնություն ամբողջ Թալինի համար. ինչո՞ւ է ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել Հայաստանում

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 11–ին Թալինում ֆրանսիացի զբոսաշրջիկ էր մահացել։ Նախնական վարկածով` մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Զբոսավարի հետ Բյուրականի աստղադիտարանից Գյումրի գնացող զբոսաշրջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։ Մոտակա` Թալինի հիվանդանոց զանգելով` զբոսավարը պարզել էր, որ «Թալին» ԲԿ–ի միակ շտապօգնության մեքենան այս պահին կանչով Մաստարա է մեկնել։