Փաշինյանն առաջարկեց, Սարգսյանը ստորագրեց. ո՞վ է ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատարը

Արմեն Աբրահամյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվեց պաշտոնից

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արմեն Աբրամանյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին։

Վաղինակ Սարգսյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն էր։ Նա այդ պաշտոնում նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով։