Կինոն սկսվեց. Հայաստանում մեկնարկել է ոչ պաշտոնական նախընտրական քարոզչությունը

«Ծառուկյան» դաշինքի կտրուկ հարձակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը... Սկսվեց
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի  – Sputnik. Նախընտրական քարոզարշավը Հայաստանում փաստացի սկսվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը ու  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը։

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց

Ավելի վաղ Ազգային Ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանում կտրուկ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որի կառավարությունը բարեգործության մասին օրինագիծ է պատրաստել` չքննարկելով այն «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ։

«Դեռ կառավարության ծրագրի ընդունման օրը, պատասխանելով այն հարցին` ո՞վ է կոալիցիոն կառավարությունում կրում պատասխանատվությունը, Փաշինյանը կտրուկ ու խիստ պատասխանել էր, որ «միայն այն ուժը, որը հեղափոխություն է արել», – ասաց Քոչարյանը։

Փաստացի` Փաշինյանն ասաց, որ միայն ինքն է պատասխանատու ու չի պատրաստվում որևէ մեկից խորհուրդ հարցնել։

Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև «Ծառուկայն» դաշինքի ներկայացուցիչները ընդգրկված են կառավարությունում, սակայն նրանց միջև կոալիցիոն հուշագիր չի կնքվել։

«Մամուլում ակտիվորեն տեղեկություն էր շրջանառվում, որ «Ծառուկյան» դաշինքի որոշ կադրերի ընտրության հարցում բարդություններ են եղել», – ասաց Քոչարյանը։

«Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը նա փաստացի նախընտրական քարոզչության սկիզբ է համարում։

Ինչ վերաբերում է  Մանե Թանդիլյանի հրաժարականին, ապա նրա խոսքով` այդ քայլին երկակի է վերաբերվում։

Պարտադիր կենսաթոշակային համակարգը կհետաձգվի՞. հուլիսի 1-ը սարերի հետևում չէ

«Որպես ՀՀ քաղաքացի ողջունում եմ նրա սկզբունքայնությունը։ Որպես մարդ, որը միառժամանակ ուսումնասիրում է նրա գործունեությունը, ցավում եմ, որ այդպիսի կադրը հրաժարական է տվել։ Նա հստակորեն նշել է  պատճառը Facebook–ում, չեմ կարծում, որ այլ  պատճառներ էլ կան»,  – ասաց Քոչարյանը։

Տվյալ պահին քաղտեխնոլոգը դժվարանում է  պատասխանել` ինչով է պայմանավորված նրա դուրս գալը, այդ թվում` կուսակցությունից։ Նրա խոսքով, հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանն» (Մանե Թանդիլյանի կուսակցությունը, որը «Ելքի» մեջ է մտնում) էլ էր կողմ պարտադիր կուտակային համակարգի ընդունմանը։

Քոչարյանը չի բացառում, որ դրան կհետևի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականը։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական էր տվել ու դուրս էր եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։