«Ավրորա – 2018»–ի հաղթողը հայկական տարազ է հագել

«Ավրորա–2018» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիրները որոշել են հայկական ազգային զգեստեր փորձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Ավրորա–2018» երրորդ միջազգային մրցանակաբաշխության հաղթող` փաստաբան Չո Լա Աունը «Մարաշլյան» ստուդիայում հայկական հեքիաթի հերոս է դարձել։

Այս ֆոտոստուդիայի դիզայներների ու լուսանկարիչների շնորհիվ XVIII դարի հայկական տարազ հագնելով կարելի է զգալ այդ ժամանակների ոգին։

Այսօր մենք վերադարձնում ենք այն, ինչ ստացել ենք 100 տարի առաջ. Ավրորա 2018.վերջին ակորդներ

Չո Լա Աունից բացի «հայ» են դարձել նաև մրցանակի այլ դափնեկիրներ` Սունիտա Կրիշնան ու Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն։

«Շնորհավորում ենք պարոն Չո Լա Աունին և շնորհակալություն է հայտնում նրան, Սունիտա Քրիշնանին և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին մոլորակի մարդասիրական զարգացման մեջ ահռելի ներդրում կատարելու, ինչպես նաև հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության եւ հարգանքի համար», – գրել են ֆոտոստուդիայի Facebook–ի պաշտոնական էջի ադմինիստրատորները։

«Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը կայացել է հունիսի 10–ի արևածագին` Խոր վիրապի վանական համալիրի մոտ։ Հաղթողը 1,1 միլիոն դոլար մրցանակ է ստացել։ Այն տրվում է բացառապես մարդկանց կյանքը պահպանելու գործում մեծ ներդրումի ու մարդասիրական գաղափարներն առաջ մղելու համար. նմանատիպ գործունեության ընթացքում փաստնաբան Չո Լա Աունը բազմիցս հետապնդումների ու ճնշումների է ընթարկվել։