ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը սկսվել է Մնացականյանին ուղղված շնորհավորանքներով

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) արտգործնախարարների խորհրդի նիստը մեկնարկեց այսօր Ալմաթիում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպումն, ըստ ավանդույթի, սկսվեց համատեղ լուսանկարով։ Հետո նախարարներն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սկսեցին նեղ կազմով բանակցել։ Ներկայիս ԱԳՆ ղեկավարների խորհրդի նախագահը Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովն է։

Հայաստանի ԱԳ նախարարը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

Բացելով հանդիպումը` Աբդրահմանովը շնորհավորել է իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին` ապագա պետական տոների կապակցությամբ ` Ռուսաստանի օրվա ու Ֆուտբոլի աշխարհի առաջնության։

Հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ` ընդլայնված կազմով նիստում։

Նիստի օրակարգում 12 հարց է ներառված։ Նախարարները կքննարկեն Պայմանագրի մասնակից երկրների ընդհանուր անվտանգությանն ուղղված համատեղ ջանքերի համակարգումը։ Ղազախստանում ընթացող բանակցություններից հետո Լավրովը Բեռլին է մեկնելու, որտեղ մասնակցելու է «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպմանը։

Հիշեցնենք` ՀԱՊԿ կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։