Օլիմպիան հավանել է ընտանեկան ավանդույթը. ի՞նչ է պատրաստել Ալեքսիս Օհանյանն իր դստեր համար

Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը միաժամանակ հիանալի հայր ու խոհարար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Միլիոնատեր, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին, ներդրող Ալեքսիս Օհանյանն իր կիրակին նվիրել է դստերը` Օլիմպիային, ու նրա համար փանքեյք է պատրաստել։

«Հիմա նա 2,5 ատամ ունի, ու ես վերջապես կարող եմ առաջարկել Օլիմպիա Օհանյանին իմ կիրակնօրյա փանքեյքները», – մեկնաբանել է Օհանյանը տեսանյութը։

Պարզվում է` կիրակի փանքեյք պատրաստելն ավանդույթ է դարձել ավագ Օհանյանի շնորհիվ, որը նախօրեին 63 տարեկան է դարձել, գրել է Ալեքսիսն ու ընդգծել է, որ փոքրիկը հավանություն է տալիս այդ ավանդույթին։

Բաժանորդները հավանել են տեսանյութը, մեկ օրվա ընթացքում այն 263 հազար դիտում է ունեցել։

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։