Ինչո՞վ կզարմացնեն հայրենակիցներին հայ խոհարարները. ասուլիս

Հունիսի 12-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ինչո՞վ կզարմացնեն հայրենակիցներին հայ խոհարարները» թեմայով:
Sputnik

Հունիսի 12-ին նշում են Հայ խոհարարի մասնագիտական տոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը կպատմեն, թե ինչ անակնկալներ են պատրաստել խոհարարները այս անգամ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական խորովածի միջազգային օրվա՝ International Barbecue day հաստատման ուղղությամբ:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131, բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեին: