Ռուս իրավապաշտպանը չի հավատում, որ Վիշինսկու մոտ կարող էին ատրճանակ գտնել

Լրագրող Կիրիլ Վիշինսկու գործը պետք է հետաքննվի լայն հասարակության հսկողության ներքո, համոզված է Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» գործակալության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու բանկային խցում ատրճանակ են հայտնաբերել, կասկածներ է հարուցում, ՌԻԱ Նովոստիին ասել է նախագահին կից Ռուսաստանի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը։

Նա նշել է, որ լրագրողի զենքը գրիչն է, նոթբուքը, խոսափողն ու տեսախցիկը։

Կիևն արգելափակում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և ՌԻԱ Նովոստի-Ուկրաինայի կայքերը

Մարդու իրավունքների խորհրդում վստահ են, որ քաղաքական ենթատեքստ ունեցող նման գործերը պետք է հետաքննվեն լայն հասարակության հսկողության տակ։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Մարդու իրավունքների խորհրդում հայտնել էին, որ Վիշինսկու բանկային խցի խուզարկման ընթացքում գտել են ավելի քան 200 հազար դոլար, «Բրաունինգ 1906» ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ- հետ պայմանագիրը։

Վիշինսկուն ձերբակալել են մայիսի 15-ին նրա տան մոտ` Կիևում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան կասկածում են պետական դավաճանության մեջ։ Նրա խմբագրությանը մեղադրում են «Ուկրաինայի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի» համար։ Վիշինսկին հրապարակավ դիմել է Ռուսաստանի նախագահին` հայտարարելով, որ հրաժարվում է ուկրաինական քաղաքացիությունից։

Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ պատրաստ է դիտարկել լրագրողի և ռեժիսոր Սենցովի փոխանակման հարցը։ Սենցովին դատապարտել են Ղրիմում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով։ Նա դատապարտվել է 20 տարի ազատազրկման ու ճաղերի հետևում է։