Նոու–հաու սիբիրյան հիվանդանոցի գլխավոր բժշկից. Աղաջանյանը հին բախիլներին նոր կյանք է տալիս

Սիբիրյան հիվանդանոցներից մեկում ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել մնացորդների վերամշակմանը. հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը ազգությամբ հայ է, գտել է, թե ինչպես կարելի է օգտագործել հին բախիլները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Սիբիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վահրամ Աղաջանյանը, աշխատակիցների հետ մնացորդների վերամշակման արտասովոր ձև է գտել։

«Մենք մտածեցիքն և ստեղծեցինք այս սարքը, որն օգնում է վերամշակել թափոնները։ Այնուհետև միտք հղացավ. ինչո՞ւ նետել բարիքը։ Եվ սկսեցինք տարբեր իրեր պատրաստել դրանցից», – ասել է  Աղաջանյանը։

Օգտագործած բախիլները բժիշկները հավաքում են ու վերամշակում` դարձնելով կահույքի առարկաներ ու դեկորատիվ արձանիկներ։ Օրական վերամշակվում է պլաստիկ աղբի մոտ տասը պարկ։ Եվ, որն ամենակարևորն է, այդպիսով Աղաջանյանն ու իր թիմը պահպանում են Ռուսաստանի էկոլոգիան։