Makeup-ի թագուհին դիմահարդարել է Ծառուկյանի և Ալեքսանյանի կանանց ու դուստրերին

Հայ օլիգարխների կանայք ու դուստրերը Մոսկվայում խնջույքի էին։ Նրանց դիմահարդարումն ապահովել է Գոհար Ավետիսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանն աշխատել է օլիգարխներ Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Ալեքսանյանի կանանց ու դուստրերի դիմահարդարման վրա։

Հայտնի դիմահարդարն Instagram–ի իր էջում հետաքրքիր լուսանկար է հրապարակել։

Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային

«Հազվադեպ է, որ պատվերների եմ մեկնում ու հաճախորդներ հավաքում։ Այսօր եզակի հնարավորություն ունեի ծանոթանալ Ծառուկյան ու Ալեքսանյան հիանալի ընտանիքների հետ», – այսպես է Ավետիսյանը մեկնաբանել իր լուսանկարը։

Գործարարներ Սամվել Ալեքսանյանի ու Գագիկ Ծառուկյանի կանայք Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնել` խնջույքի մասնակցելու։ Դիմահարդարելով հայ գեղեցկուհիներին` Գոհարն ապշել էր բազմազավակ մայրերի ու նրանց դուստրերի գեղեցկությունից։

«Նայեք ինձանից ձախ գտնվող այս կնոջը` Ջավահիրը, (Ծառուկյանի կինը –խմբ.), նա 6 երեխա ունի, իսկ ավելի ձախ` Շողիկը (Ալեքսանյանի կինը – խմբ.) 7 երեխա ունի։ Ես հիացած եմ ու ուզում եմ նրանցից օրինակ վերցնել։ Այսօր բոլորին դիմահարդարել եմ #whiteparty–ի ❤։ Անհամբեր սպասելու եմ սեպտեմբերին մեր երևանյան հանդիպմանը ❤❤❤ Սիրում եմ իմ աշխատանք», – գրել է Ավետիսյանը։

 

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Դիմահարդարը 4,6 միլիոն բաժանորդ ունի։ Նա ամուսնացել է 2016 թվականի նոյեմբերին։